Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 14-ին, ժամը 15.00-ին, 1966 թ. ծնված  Վարդան Փ.-ն կամավոր հանձնել է 2 նռնակ`  պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 79 փամփուշտ, փամփուշտի շղթա եւ փամփուշտի պահունակ։

Նա հայտնել է, որ դրանք պատկանել են զոհված եղբորը, որն իր հետ բերել էր ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: