Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության եւ Թալինի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ին, Թալինի Տերյան փողոցից հայտնաբերել են 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին։
Նա օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը/ 2-րդ մասի մեղադրանքով:



























