Բուրունդիի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ  Ժան Բիկոմագուն (1993 - 2006) սպանվել է շաբաթ օրը Բուրունդիի մայրաքաղաք Բուջումբուրայում։ Այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը։

Ինչպես պատմել են նրա ընտանիքի անդամները, Բիկոմագուն սպանվել է տունդարձի ճանապարհին անհայտ անձանց կողմից։

Գլխավոր շտաբի նախկին ղեկավարը Բուրունդիի բանակը ղեկավարել է թութսի եւ հուտու էթնիկ խմբերի միջեւ քաղաքացիական պատերազմի տարիներին, որը տեւել է  1993-ից մինչեւ 2005 թվականը։

Օգոստոսի 2-ին Բուրունդիում սպանվել էր նախագահական պահակախմբի պետ եւ ռազմական հետախուզության նախկին ղեկավար գեներալ Ադոլֆ Նշիմիրիմանան։    Տեսաբանները վախենում էին, թե սպանությունը կարող է երկրում բռնության նոր ալիքի պատճառ դառնալ։ Նշիմիրիմանան համարվում էր Բուրունդիում բողոքի ցույցերի ճնշման կազմակերպիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։