Կաթնաշոռը ամենաարժեքավոր կաթնաթթվային մթերքներից է:  Այն ունի սպիտակուցի, կալցիումի, կաթնային ճարպի, ֆոսֆորի բարձր քանակություն: Այն հիանալի յուրացվում է օրգանիզմում եւ բարձրացնում իմունային համակարգը:

Կաթնաշոռի ամենամեծ գաղտնիքը կալցիումի մեծ պարունակությունն է: Իսկ կալցիումն էլ ատամների, մազերի, եղունգների եւ ոսկրային համակարգի առողջության եւ ամրության  համար մեկ գրավականն է,-այս մասին մեզ հայտնեցին «Աշտարակ-Կաթ» ընկերության ներկայացուցիչները:

Կաթնաշոռը հատկապես օգտակար է երեխաների, հղի կանանց եւ կերակրող մայրերի համար, որովհետեւ  կալցիումն ու ֆոսֆորի աղերը ամրացնում են ոսկրային հյուսվածքներն ու բարելավում արյան շրջանառությունը: Կաթնաշոռը պետք է ներառել փոքրիկների սննդակարգում սկսած մեկ տարեկանից: 

Օրական 50-100 գրամ կաթնաշոռը բարելավում է փոքրիկների նյութափոխանակությունը, օգնում, որպեսզի ոսկրային համակարգն աճի կանոնավոր կերպով, դրական ազդեցություն է ունենում լյարդի աշխատանքի վրա:

«Աշտարակ-Կաթ ընկերությունը սպառողին է ներկայացնում դասական եւ ցածր յուղայնությամբ կաթնաշոռների տեսականին: Փափուկ կաթնաշոռն ու Կաթնաշոռ+թթվասերն էլ պատրաստի նախաճաշ են թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: 2014 թվականին էլ «Աշտարակ-Կաթ» ընկերության կաթնաշոռը սպառողների քվեարկությամբ արժանացել է  «Ժողովրդական ապրանքանիշ №1» կոչմանը» -ամփոփեցին ընկերության ներկայացուցիչները: