Հաշվի առնելով վերջին օրերին ադրբեջանական հակերային խմբերի ակտիվացումը, ինչպես նաեւ հայաստանյան որոշ կայքերի ուղղությամբ իրականացվող DDOS հարձակումների հաճախականության եւ ծավալի աճը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» իրականացնում է  խորհրդատվություն՝ տեղեկատվական կայքերի պաշտպանության վերաբերյալ:

Խորհրդատվությունը տրամադրում են տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի փորձառու մասնագետներ:

Միջոցառումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին  ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ում:

Հասցե՝ Օրբելի 23:

Շահագրգիռ անձիք կարող են զանգահարել 060-407040 հեռախոսահամարով: