2015 թվականի նոյեմբերին Երեւանի կոնյակի գործարանում (ԵԿԳ) թորման նոր հզորություններ կգործարկեն: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողներին տեղեկացրեց գործարանի գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:
Թորման արտադրամասի նոր բաժանմունքն արդեն երեք նոր սարքավորում է ստացել՝ նման ֆրանսիական Chavlignac Group ընկերության սարքերին: Ապագայում նախատեսվում է դրանց թիվը հասցնել 8-ի:
Ընդհանուր առմամբ, նախագծում 1.635 մլն դրամի ներդրում է կատարվել (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 3.37 մլն դոլար - խմբ.): Նոր հզորությունները, ըստ Առաքելյանի, չեն փոխարինի հներին, այլ կլրացնեն դրանք:
Նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանը Հայաստանի խոշորագույն արտահանողներից եւ հարկատուներից է:





























