Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կհաջողվի նոր լուծումներ գտնել Հայաստանում էներգակիրների գների հետ կապված խնդիրներին, որոնց վրա անդրադառնում է արժութային փոխարժեքների տատանումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Շարունակում են առանցքային մնալ էներգակիրների գնի խնդիրները: Այս ճգնաժամային իրավիճակում արժութային տատանումները հիվանդագին ազդեցություն են ունենում սակագների վրա: Հույս ունեմ, որ նոր եւ լավ լուծում կգտնենք»,- ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը: