Հայաստանի գազատրանսպորտային համակարգի զարգացման համար «Գազպրոմ» ընկերության ներդրումներն առաջիկա 5 տարիներին ծրագրվում է ավելացնել 60 մլն դոլարով: Այս մասին ասված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան աշխատանքային այցի նյութերում:

«Ռուսական «Գազպրոմ» հոլդինգի ներդրումները Հայաստանի գազատրանսպորտային համակարգի զարգացման համար 2006 թվականին կազմել են 200 մլն դոլար: Առաջիկա 5 տարիներին ծրագրվում է դրանք ավելացնել եւս 60 մլն դոլարով»,- նշվում է նյութերում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկուշաբթի հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Զրույցի սկզբում քննարկվել են առեւտրատնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: