Deutsche Bank-ը պատրաստվում է զանգվածային կրճատումներ կատարել ռուսական մասնաճյուղերում: Դրանք կվերաբերեն Ռուսաստանում բանկի կոմերցիոն եւ ներդրումային ստորաբաժանումներին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով բանկի աղբյուրներին:
Ռուսաստանում գործունեության ընթացքում բանկը ճանաչում է ձեռք բերել եվրոպական բանկերի շրջանում՝ խորհրդատվական եւ կոմերցիոն ծառայությունների շնորհիվ: Զանգվածային կրճատումների մասին են վկայում ռուսական մասնաճյուղերի նկատմամբ խիստ վերահսկողությունը:
2015 թվականի հունիսին բանկի ղեկավարությունը ստանձնած նոր տնօրեն Ջոն Քրայենն աշխատանքային առաջին օրն իսկ հայտարարել էր, որ մտադիր է «մաքրումներ» իրականացնել, իսկ այն մասնաճյուղերը, որոնք չեն համապատասխանի բարձր չափանիշներին, կփակվեն:




























