Եգիպտոսի Հուրգադա քաղաքում 5 տոննա մարիխուանայով բեռնված նավ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է The Ciaro Post-ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարին։

Թմրանյութը հայտնաբերվել է առագաստային զբոսանավի վրա։ Բացի այդ, ստուգումների ընթացքում 95 բջջային հեռախոս է հայտնաբերվել։ Նավի վրա մարդիկ չեն եղել։ Առափնյա ծառայությունը կասկածյալներին փնտրում է տարածքում, գրում է Gazeta-ն։
Ռազմական աղբյուրները նշում են, որ նման բեռներ պարբերաբար առգրավվում են Սինայի շրջանում, որտեղից թմրանյութերը տարածվում են ողջ Եգիպտոսի տարածքով։