Կանադական Օնտարիո նահանգի Վիլնո քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Մեկ զոհ կա: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին: Սպանվածի անունը չի հրապարակվում: Արտակարգ միջադեպի պատճառով փակվել են քաղաքի բոլոր դպրոցները, ինչպես նաեւ տեղական դատարանի շենքը: Իրավապահները բնակիչներին խորհուրդ են տվել դուրս չգալ տնից, ինչպես նաեւ փակել բոլոր տներն ու պատուհանները:
Վիլնոն Կանադայի լեհ միգրանտների առաջին բնակավայրն է, որը հիմնադրվել է 1850-ական թվականներին:




























