Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննչական խումբը Սանկտ Պետերբուրգում Նիկոլայ II կայսեր եւ նրա կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի աճյունների արտաշիրմում են իրականացրել: Դա կատարվել է՝ 2007 թվականին Եկատերինբուրգում, ենթադրաբար՝ գահաժառանգ Ալեքսեյի եւ մեծ իշխանուհի Մարիայի աճյունների հայտնաբերումից հետո լրացուցիչ հետազոտությունների անցկացման համար:
Սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն վերսկսել է Ռուսական կայսրության Ռոմանովների տան անդամների զոհվելու քրեական գործի հետաքննությունը:
ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը տեղեկացրել է, որ աշխատանքային խումբն առաջարկել է նույնականացման լրացուցիչ հետազոտություն անցկացնել նախկինում հետաքննության համար անհասանելի օբյեկտների մասով: Դրա համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, անհրաժեշտ էր Նիկոլայ II կայսեր եւ նրա կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի աճյունների արտաշիրմում իրականացրել:




























