Գերմանական Volkswagen AG ավտոմոբիլային կոնցեռնի նոր գործադիր տնօրեն է նշանակվել 62-ամյա Մատիաս Մյուլլերը, ով ներկայում նաեւ Porsche-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենն է:
Մյուլլերի նշանակումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Նա նաեւ Porsche-ի ղեկավարը կմնա այնքան ժամանակ, մինչեւ նրան փոխարինող գտնեն: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ին:
Հիշեցնենք, որ Volkswagen-ի նախկին ղեկավար Մարտին Վինտերկորնը հրաժարական տվեց սեպտեմբերի 23-ին, «դիզելային սկանդալի» պատճառով:
Volkswagen-ում նաեւ հայտարարել են, որ խմբի ֆինանսական տնօրեն Հանս Դիտեր Պյոտշը նոյեմբերից կգլխավորի դիտորդական խորհուրդը:
Վտանգավոր արտանետումների ցուցանիշները նվազեցնելու մտադրության մեջ մեղադրվող Volkswagen-ի բաժնետոմսերն այս շաբաթվա ընթացքում 34%-ով էժանացել են:





























