WEpod անվարորդ ավտոբուսները կկարողանան տեղափոխել մինչեւ վեց ուղեւոր, իսկ կկառավարվեն դրանք բջջային հավելվածի օգնությամբ: Նորույթի մասին հայտնում է Gazeta –ն ՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Առայժմ WEpod –ը գտնվում է փորձարկման փուլում, իսկ հաջողության դեպքում արդեն նոյեմբերին անվարորդ ավտաբուսները կսկսեն աշխատել Վագենինգեն ու Էդե քաղաքները կապող մայրուղու վրա, իսկ հաջորդ տարի դրանք կնեդրվեն նաեւ երկրի մյուս երթուղիներում:

WEpod -ի առավելագույն արագությունը կկազմի ընդամենը 25կմ/ ժ: Առաջին ժամանակաշրջանում անվարորդ ավտոբուսները չեն օգտագործվի ծանրաբեռնված ճանապարհներին, գիշերային ժամերին կամ էլ եղանակային վատ պայմանների դեպքում: WEpod-ը հագեցած է լազերային հաղորդիչներով, ռադարներով, տեսախցիկներով ու GPS մոդուլներով:

Անվարորդ ավտոբուսը կառավարելու համար ուղեւորները պետք է պարզապես բջջային հավելվածում նշեն, թե ուր են գնում: Հետագայում ավտոբուսներն էլ ավելի ինքնուրույն կդառնան, սակայն դրանց աշխատանքին միեւնույն է կհետեւեն օպերատորները: