Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում՝ Հարավային Սանդվիչյան կղզիներում, 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժի էպիկենտրոնն անմարդաբնակ Վիսոկի կղզուց 60 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, 106.3 կմ խորությամբ:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ցունամիի առաջացման հնարավորության մասին տեղեկություններ չկան: