Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մշտադիտարկման հանձնաժողովի՝ Ադրբեջանի հարցերով զեկուցողները նոյեմբերի 1-ին կհետեւեն Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին։
Ինչպես գրում է ԱՊԱ-ն, վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Թադեուշ Իվինսկին եւ Ավգուստին Կոնդեն, ինչպես նաեւ ԵԽԽՎ հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով հաշվետվության զեկուցող Պեդրո Ագրամունտը կժամանեն Ադրբեջան՝ խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար։
Նրանք բոլորը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում են, որը բաղկացած է 30 մարդուց։ Դիտորդական առաքելության այցը Ադրբեջան կսկսվի հոկտեմբերի 30-ին։





























