ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի» (DEMYC) 11 երկրներից ժամանած 18 ներկայացուցիչներին: ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը: DEMYC-ը միավորում է 60 երկրների կուսակցությունների երիտասարդական թեւերը: Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը միակն է տարածաշրջանում, որ անդամակցում է (2005 թվականից) «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին» (բյուրոյի անդամ է) :
Հանդիպման ընդթացքում Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, նշելով, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ ճանապարհով, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել: «Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե Ադրբեջանի իշխանությունները մեզ պատերազմ պարտադրեն, պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին եւ ԼՂ պետությունը»,- հայտարարել է նա, ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:




























