Հայաստանը պիտի ԵԽԽՎ-ում ինտենսիվացնի իր աշխատանքը Բաքվի լոբբինգի դեմ: Այդ մասին նոյեմբերի 20-ին Ազգային Ժողովում ճեպազրույցի ընթացքում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը:
«Երբ ԵԽԽՎ-ում եմ լինում, միջանցքներում հաճախ եմ լսում մեր դեմ ագրեսիվորեն տրամադրված երկրի անունը: Ակնհայտ է դառնում, որ դրա հետեւում միայն Ադրբեջանի պատվիրակության անդամների աշխատանքը չէ, դրան ուրիշներն էլ են միանում», – ասել է Բաբայանը:
Նրա խոսքով, եթե այդ գործունեությունն արդեն հոսքագծի վրա է դրվել, Հայաստանը, դրան ի հակակշիռ, պիտի ավելի ակտիվորեն գործի:





























