Այսօր` սեպտեմբերի 6-ի երեկոյան եռօրյա աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Միջազգային Եվրոպական Շարժման փոխնախագահ, Բելգիայի Թագավորության պետնախարար Չարլզ Ֆերդինանդ Նոթոմբը եւ Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանում նախապատրաստելու համար 2011 թվականի նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության կոնգրեսը, որը տեղի է ունենալու Երեւանում: Այցի ընթացքում պատվիրակությունը կհանդիպի հայաստանյան պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ պատվիրակությանը Հայաստանում հյուրընկալում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Եվրոպական Շարժման պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանը:




























