Վիրջինիայի Պոլիտեխնիկական քոլեջի ինժեներներն ուսումնասիրել են շների խմելու մեխանիզմները: Ստացված տվյալները գիտնականները համեմատել են կատվազգիների համապատասխան հետազոտությունների հետ ու պարզել, որ շներն ու կատուները տարբեր են նույնիսկ հեղուկ օգտագործելու հարցում:
Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կատուներն ու շները նույն ձեւով են կլանում հեղուկը: Սակայն վերջին փորձի ընթացքում գիտնականները ապացուցել են հակառակը՝ հիմք ընդունելով համակարգչային մոդելավորումը: «Փորձի մասնակիցներն» են դարձել 19 կենդանիներ, որոնք ապրում են քոլեջի հարեւանությամբ ու ուսանողական ճամբարի տարածքում: «Մենք գիտենք, որ կատուներն ու շները շատ տարբեր են իրենց բնավորությամբ ու վարքագծով: Այսօր մենք պարզել ենք, որ նրանք ամեն ինչով են տարբեր»,- ասում է բիոինժեներության պրոֆեսոր Սանգվան Ջանգը, հայտնում է Gazeta-ն:
Շները կատուների նման կարող են կծել, բայց կլոր այտեր չունեն, դրա համար էլ չեն կարողանում հեղուկ կլանել՝ ձիերի փղի կամ մարդու նման: Դրա փոխարեն շներն ու կատուները լիզում են ջուրը: Հետազոտողները պարզել են, որ կատուների լեզուն թեթեւակիորեն հպվում է ջրին: Իսկ հետո կատուների բերանում այդ ջրից սյուն է գոյանում: Իսկ շները շատ ավելի արագ են լիզում ջուրը՝ գրեթե կծելով հեղուկը, ինչի հետեւանքով քանդվում է սյունի կանգունությունը ու կաթիլների մեծ մասը նրանց դնչին է թափվում: «Այո, կատուներն ավելի կոկիկ են, իսկ շները՝ անփույթ, բայց նրանք պետք է լեզուն ավելի արագ շարժեն հիդրոդինամիկայի համար»,- ամփոփել է արդյունքները հետազոտողներից մեկը՝ Շոն Գարթը:
Ստացված արդյունքները ինժեներները մտադիր են օգտագործել օդի ու հեղուկի հետ լեզվի փոխգործողությունների հետագա հետազոտություններում:




























