ՌԴ Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանում իրավապահ մարմինները ձերբակալել են 29-ամյա մի տղամարդու, որն իր երկու ընկերներին վառել է բնակելի վագոն-տնակում համատեղ կերուխումից հետո: Միջադեպի պատճառով զոհվել է մեկ մարդ, երկրորդը հոսպիտալացվել է:

Նախնական տեղեկություններով՝ երեք տղամարդիկ վագոնում ալկոհոլային խմիչք են օգտագործել: Երբ նրանցից երկուսը քնել են, երրորդը անձնական թշնամանքի հողի վրա բենզին է լցրել վագոնի վրա եւ հրդեհել: Դրանից հետո նա դիմել է փախուստի, փոխանցում է Lenta-ն: