Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ներկայացնում է նոր Ընտրական օրենսգրքի հիմնական դրույթները՝ էլեկտրոնային գրանցումը, կեղծարարությունների դեմ այլ մեխանիզմները (որոնք չեն համապատասխանում ընդդիմության պահանջներին), ինչպես նաեւ անդրադարձել է բաց ցուցակներով քվեարկությանը, երբ ընտրողը կարող է քվեն տալ ոչ միայն կուսակցությանը, այլ նաեւ կոնկրետ թեկնածուին։
Դատելով Ընտրական օրենսգրքի նախագծից՝ Հայաստանի իշխանությունները ընդդիմության զիջումներ չեն արել քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակելու պահանջների առումով, ինչպես նաեւ երկրում գրանցված, սակայն մշտապես կամ գերազանցապես այդտեղ չապրող անձանցից ցուցակները մաքրելու հարցում։ Այդ դեպքում ինչպիսի՞ մեխանիզմներ են առաջարկվում կեղծումների դեմ, որոնց մասին հաճախ փաստարկներով խոսում է ընդդիմությունը։
Պետք է հիշել, որ ժամանակին քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակման հարցով Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, որ դա հակասում է մեր երկրի Հիմնական օրենքին։ Իսկ նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են մեր Սահմանադրությանը, պետք է հասկանան, որ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական բնույթ է կրում։
Անցնենք նրան, թե ինչ մեխանիզմներ են առաջարկվում ընդդեմ կրկնաքվեարկության կամ այլ անձանց փոխարեն քվեարկության։ Առաջին մեխանիզմն ամենակարեւորն է՝ ընտրողների էլեկտրոնային գրանցումը։ Ուզում եմ հիշեցնել, որ քվեարկությունից առաջ՝ 3 օրվա ընթացքում, էլեկտրոնային տեսքով հրապարակվում են երկրի բոլոր ընտրողների ցուցակները՝ անկախ այն բանից, թե նրանք Հայաստանում են, թե ոչ։ Ցանկացած մարդ կարող է բեռնել այդ ցուցակները եւ ստուգել՝ կան դրանցում կրկնություններ, թե ոչ։ Այսինքն՝ բացարձակ դժվար չէ հասնել նրան, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի ցուցակում լինի միայն մեկ անգամ։ Մենք առաջարկում ենք հետեւյալ մեխանիզմը. յուրաքանչյուր ընտրատեղամասի համար յուրաքանչյուր ընտրողի տվյալները՝ սկսած անձնագրից եւ id քարտից, պետք է լինեն էլեկտրոնային սարքի վրա։ Այն բանից հետո, երբ ընտրողը կհայտնվի տեղամասում, նա պետք է ներկայացնի անձնագիրը կամ id-քարը՝ քվեարկելու համար։ Փաստաթղթի հիման վրա սարքը պետք է որոշի այդ քաղաքացու կարգավիճակը՝ որպես ընտրողի։ Եթե այդ քաղաքացին այդ ընտրատեղամասի ընտրողների ցուցակում է եւ դրա հետ մեկտեղ քաղաքացին առաջին անգամ է ներկայացնում իր փաստաթղթերը, ապա էկրանին հայտնվում է այդ ընտրողի մասին տեղեկություն՝ կանաչ նիշով, որը նշանակում է, որ նա իրոք գրանցված է այդ տեղամասում եւ քվեարկում է առաջին անգամ։ Դա, մեր կարծիքով, թույլ կտա կանխել հնարավոր կեղծումները, այսինքն՝ ինչպես իր ընտրատեղամասում երկրորդ անգամ քվեարկելու, այնպես էլ այլ ընտրատեղամասում քվեարկելու փորձը։
Մեր առաջարկած մեկ այլ մեխանիզմ է քվեարկածների ցուցակներին ծանոթանալը։ Այո, դրանք չեն հրապարակվում։ Սակայն շահագրգիռ անձինք (դիտորդներ, վստահված անձինք, թեկնածուներ) իրավունք ունեն քվեարկությունից հետո ծանոթանալ այդ ցուցակներին եւ ինքնուրույն քաղվածքներ վերցնեն։ Այդ հնարավորությունը նախատեսվում է եւ ներկայիս գործող օրենսգրքում, սակայն միայն քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջին զուգահեռ։ Այդ դեպքում մենք կարծում ենք, որ անգամ եթե վերահաշվարկի պահանջ չկա, ապա շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ քվեարկածների ցուցակներին։
Ինչ վերաբերում է ցուցակները մաքրելուն եւ դրանցից այն անձանց հանելուն, որոնք մշտապես կամ գերազանցապես Հայաստանում չեն ապրում, ապա մենք կարծում ենք, որ քաղաքացու անունը չի կարող ընտրացուցակից հանվել, քանի որ նա քվեարկելու սահմանադրական իրավունք ունի։ Հնարավոր է, Ձեր հարցը վերաբերում է որոշ երկրների փորձին, որոնք ցուցակները երկու մասի են բաժանել։ Դրանցից մեկը նրանց ցուցակն է, ովքեր վերջին ժամանակներս չեն ապրել երկրում, իսկ մյուսը՝ նրանց, ովքեր մշտապես ապրում են։ Սակայն երկու ցուցակն էլ հավասար են, եւ բաժանման գաղափարը միայն այն է, որ դիտորդները կամ վստահված անձինք ավելի շատ ուշադրություն դարձնեն նրանց ցուցակին, ովքեր վերջին ժամանակներս երկրում չեն ապրել։ Լինի 2 ցուցակ կամ մեկ, գործառնական տարբերություն չկա։ Երկու դեպքում էլ հսկողություն է անհրաժեշտ։
Չէ՞ որ գործող Ընտրական օրենսգրքում կան հսկողության բոլոր մեխանիզմները. վստահված անձինք իրավունք ունեն նստել հանձնաժողովի երկու անդամների միջեւ եւ ստուգել ընտրացուցակների լրացման ճշգրտությունը եւ ընտրողների գրանցման գործընթացը։ Ընդ որում, առաջնահերթ իրավունքն ունեն ընդդիմադիր կողմի վստահված անձինք։ Այդուհանդերձ այդ մեխանիզմը ամբողջովին չի կիրառվել։ Այնպես որ, եթե չվերահսկեն, ապա ցուցակների այդ բաժանումը ոչ մի կանխարգելիչ նշանակություն չի ունենա։
Ի մի բերելով՝ կրկնեմ. չի կարելի քաղաքացուն հանել ընտրական ցուցակներից միայն այն պատճառով, որ նա երկար ժամանակ երկրում չի եղել։ ՄԵր կարծիքով էլեկտրոնային գրանցումը ավելի արդյունավետ մեխանիզմ է։
Նախագծի համաձայն, ԿԸՀ-ի բոլոր 7 անդամները, այդ թվում նախագահը, նշանակվելու են ԱԺ-ի կողմից, 3/5-ով եւ 6 տարի ժամկետով: Մի կողմից, նրանց պետք է խորհրդարանի պատգամավորների կողմից մեծ աջակցություն, սակայն եթե ստեղծվի խորհրդարանական մեծամասնություն, որը կունենա ԱԺ մանդատների ավելի քան 60 տոկոսը, որի նախադեպը շատ է եղել, ապա նա կկարողանա նշանակել ԿԸՀ-ի ողջ կազմը, իսկ ընդդիմությունը այդ ամենից անմասն կմնա: Արդյոք նպատակահարմար չէ՞ ԿԸՀ-ի եւ մնացած ընտրական հանձնաժողովների ձեւավորման նախկին սկզբունքը, երբ ԱԺ խմբակցությունները կարողանում էին իրենց ներկայացուցչին ներկայացնել:
Տեսականորեն հնարավոր է, որ ընդհանրապես խորհրդարանի բոլոր ուժերի մասնակցությամբ կոալիցիա ձեւավորվի, եւ ընդդիմություն ընդհանրապես չլինի: Այդ ամենը տեսություն է: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ տեսական դեպքերը պրակտիկայում չեն հանդիպում: Ընտրական հանձնաժողովի անդամի նշանակումը 3/5-ով բավական խիստ պահանջ է, եւ ես իսկապես քիչ հավանական եմ համարում, որ մեր երկրում որեւէ քաղաքական ուժ միայնակ կարողանա ստանալ մանդատների 60 տոկոսը: Բացի այդ, պետք է նկատել, որ այս հարցը կարգավորվում է Սահմանադրության մակարդակով, եւ այստեղ Ընտրական օրենսգիրքը որեւէ այլ մեխանիզմ չի կարող նախատեսել:
Երեւանում 2009-ից համամասնական համակարգով ընտրվում է քաղաքի ավագանի, որն էլ ընտրում է քաղաքապետ: Նոր Ընտրական օրենգրքի նախագծի համաձայն, նույն կարգը առաջարկվում է կիրառել նաեւ Վանաձորում եւ Գյումրիում: Ինչպես կմեկնաբանեք ընդդիմության կողմից հնչող մեղադրանքները, որ դա կապված է 2013-ին նախագահական ընտրությունների ժամանակ այդ քաղաքներում Սերժ Սարգսյանի եւ հանրաքվեի քվեարկության ձախողման հետ: Արդյոք այդ քաղաքներում քաղաքապետի ուղղակի ընտրությունների չեղարկումը նպատակ չունի մեղմացնել քաղաքական պայքարի լարվածությունը եւ ինչ-որ կերպ ամրապնդել իշխող կուսակցության դիրքերը:
Ընդդիմադիր ճամբարի թեզիսն այս հարցում համապատասխանում է իրականությանը, ինչպես ասում են, ճիշտ հակառակ կերպով: Եթե Գյումրիում եւ Վանաձորում իշխող կուսակցությունը քիչ ձայներ ունի, ապա այդ քաղաքների ներկայացուցչական մարմինների ձեւավորման համամասնական ընտրակարգը ձեռնտու կլինի ընդդիմությանը: Իրականում մենք կարծում ենք, որ պետք է քաղաքական ուժերին հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին: Սա բերում է ոչ թե պայքարի մեղմացման, այլ ընտրական գործընթացի քաղաքականացման, ինչը սկզբունքորեն, համարվում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկը: Հետեւաբար, ապագայում մտադրություն կա այդ մոդելը տարածել նաեւ այլ քաղաքների վրա: Գործընթացն, իհարկե, պետք չէ արհեստականորեն առաջ մղել, բայց կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման զարգացումը բոլոր ժողովրդավարական երկրներում գնում է հենց մեծ քաղաքականացման ճանապարհով: Դա թույլ է տալիս քաղաքական ուժերին, որոնք հավակնում են մասնակցել պետության կառավարմանը, փորձել իրենց ուժերը առաջին հերթին տեղական ինքնակառավարման մակարդակում:
Ներկայիս միամանդատ ընտրատարածքի փոխարեն Հայաստանը կբաժանվի 13 տարածքային ընտրատեղամասերի՝ փաստորեն նախկին շրջանային ընտրական հանձնաժողովների օրինակով: Սյունիքի ու Վայոց ձորի միավորումը մեկ ընտրատարածքում տրամաբանական է, հասկանալի է նաեւ, թե ինչու է Երեւանում ոչ թե մեկ, այլ չորս ընտրատարածք՝ մեկ հանձնաժողովը չէր կարողանա միայնակ կատարել ամբողջ մայրաքաղաքի հաշվակները: Սակայն մայրաքաղաքում վարչական շրջանների միավորման սկզբունքը կարծես թե հաստատում է ընդդիմության կասկածները, որ իշխանությունը ուզում է այդ ընտրատարածքներն իր օլիգարխներին «հարմարեցնել»: Մասնավորապես 3-րդ ընտրատարածքում միավորվել են Մալաթիա -Սեբաստիա ու Շենգավիթ վարչական շրջանները՝ հաստատ հարմարացնելով Սամվել Ալեքսանյանին: 1-ին ընտրատարածքում ( Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն, Նորք Մարաշ ) ուրվագծվում է Ռուբեն Հայրապետյանի կերպարը: Կենտրոնական, մշտապես ընդդիմադիր վարչական շրջանը Էրեբունիի ու Նուբարաշենի հետ միաձուլելը նույնպես տպավորություն է ստեղծում, որ իշխանություննները ձգտում են ավելի բարենպաստ արդյունք ապահովել Մհեր Սեդրակյանի ուժերով: Կցանկանայինք լսել Ձեր մեկնաբանությունները այս հարցի շուրջ
Չգիտեմ, թե ում ինչ է թվում, բայց մենք պատրաստ ենք քննարկել Երեւանի վարչական շրջանների ցանկացած այլ միավորումների առաջարկներ, որոնք կապահովեն ընտրողների թվի բավականաչափ հավասարաչափ բաշխում չորս ընտրատարածքների միջեւ:
Հայաստանում առաջին անգամ կուսակցությունների համամասնական ցուցակները բաղկացած են լինելու համապետական մասից ու մարզային ցուցակներից: Բացի դրանից առաջարկում են ներդնել վարկանիշային քվեարկություն, որը կիրառվում է միայն սահմանափակ քանակությամբ եվրոպական պետություններում: Չե՞ք կարծում, որ դա խառնաշփոթ կստեղծի ընտրողների շրջանում: Արդյոք դա նաեւ ընդդիմությանը առիթ չի տա պնդելու, որ իշխանությունները ձգտում են ամեն կերպ խճճել իրավիճակը, որպեսզի իրենց վերարտադրությունն ապահովեն:
Համապետական համամասնական ցուցակը չի նշվելու քվեաթերթիկներից որեւէ մեկում: Այդ ցուցակի հետ քաղաքացին կարող է ծանոթանալ մինչեւ ընտրատեղամաս գալը կամ ընտրատեղամասում, բայց քվեաթերթիկներում այն չի լինելու: Քվեաթերթիկներում ընդգրկվելու են տվյալ տարածքից կուսակցությունների թեկնածուների ցուցակները: Ընտրողը կարողանալու է ընտրել կամ կուսակցությունը՝ ձայնը չտալով թեկնածուներից ոչ մեկին, կամ էլ կոնկրետ կուսակցության կոնկրետ թեկնածուին: Այնպես որ ընտրողների մոտ դժվար թե խառնաշփոթ առաջանա, առավել եւս որ այդ մոդելը բավականին հայտնի է:
Նշված երկու համակարգերը սկզբունքորեն տարբերվում են, քանի որ երբ խոսքը վերաբերում է ռեյտինգին, մարդը՝ որպես կանոն, ունի ոչ թե մեկ ձայն, նա ունի ռեյտինգ ձեւավորելու հնարավորություն։ Այլ խոսքով ասած՝ այն թեկնածուների նախապատվությունը, որոնք պետք է մասնակցեն մանդատների բաշխմանը։ Այսինքն՝ ընտրողը, օրինակ, քվեարկում է այսպես. Առաջին տեղում նա ուզում է ընտրված տեսնել B թեկնածուին, երկրորդ տեղում՝ E թեկնածուին, իսկ երրորդ տեղում՝ D թեկնածուին եւ այլն։ Նոր Ընտրական օրենսգրքի նախագծում խոսքը բաց ցուցակների հիման վրա համամասնական համակարգով ընտրության մասին է։
ԸՕ նախագծի համաձայն՝ կա երկրորդ փուլ անցկացնելու հնարավորություն, ինչն ավելի շատ բնորոշ է նախագահական ընտրություններին, այլ ոչ թե խորհրդարանական։ Միաժամանակ նախագիծը լայն հնարավորություններ է նախատեսում երկրորդ փուլից խուսափելու համար։ Այդ թվում՝ երեք օր տալով կոալիցիա ձեւավորելու եւ վարչապետի թեկնածություն առաջադրելու համար։ Չարժի արդյոք առհասարակ հրաժարվել երկրորդ փուլի մասին վիճելի դրույթից եւ ստեղծել ավելի լուրջ նախադրյալներ, որոնք հիմնական քաղաքական ուժերին պարտավորեցնում են ընդհանուր լեզու գտնել՝ խուսափելու համար կանխատեսելի հետեւանքներով երկրորդ փուլից՝ հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքական փոխզիջումների մշակույթը մինչեւ հիմա չի ամրացել։
Ցանկացած օրենք պետք է իր առջեւ հավակնոտ պլաններ է դրել։ Դրանցից մեկը նոր քաղաքական մշակույթ կիրառելն է։ Եթե կոալիցիա ստեղծել չհաջողվի, ապա հարցը, թե ում կանցնի խորհրդարանում մեծամասնությունը, պետք է որոշի ժողովուրդը։ Եվ հենց այդ պատճառով երկրորդ փուլի գաղափարը ամրագրված է լինելու Սահամանդրությամբ։ Սակայն կոալիցիան կարծես ընտրողների մեջքի հետեւում քաղաքական գործարք է։ Այդ պատճառով խորհրդարանական մեծամասնության քաղաքական այլազանությունից խուսափելու համար ԸՕ-ում առաջարկվում է սահմանափակել այն կուսակցությունների քանակը, որոնք կարող են կոալիցիա ստեղծել։ Այդ թիվը երեքն է։
Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն՝ նոր խորհրդարանում ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ, քան ներկայիս գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի լրանալուց 50 օր առաջ։ Այսինքն՝ եթե դրանք լրանում են 2017թ. մայիսի 31-ին, ապա ընտրությունները կայանալու են ապրիլի 1-10-ը։
Ճիշտ այդպես։





























