ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը բաց նամակ է հղել ՀՀ Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանին, որտեղ պահանջում է դատախազության ուսումնասիրության առարկա դարձնել Գիտության համար նախատեսված պետական, բարեգործական եւ դրամաշնորհային միջոցների բաշխման խնդիրները:
Բաց նամակում, որի պատճեներն ուղարկվել են նաեւ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ վարչապետին, մասնավորապես ասվում է.
«Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում եւ ԿԳՆ-ում դելիտանտ եւ կոռուպցիոն քաղաքաքականության հետեւանքով, ազգային դավաճանության բնույթ ստացած կրիմինալ իրավիճակը եւ նրա նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմինների անտարբերությունն ու հանդուրժողականությունը, Հանրապետությունում քաղաքակիրթ երկրին հատուկ համակարգ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի եւ սփյուռքի առաջատար գիտնականների բազմաթիվ առաջարկությունների նկատմամբ իշխանությունների արհամարական վերաբերմունքը, ստիպում է դիմել Ձեզ խնդրանք-պահանջով` ՀՀ Գլխավոր դատախազության ուսումնասիրության առարկա դարձնել Գիտության համար նախատեսված պետական, բարեգործական եւ դրամաշնորհային միջոցների բաշխման, գիտական կադրերի պատրաստման եւ որակավորման բնագավառներում ԿԳՆ եւ ԳԱԱ-ի կողմից իրականացվող գործառույթները:
Որպես իմ պնդման առարկայական ապացույց, խնդրում եմ դատախազության նախնական ուսումնասիրության նյութ դարձնել իմ կողմից հիմնադրված, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կարգավիճակ ստացած, ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանության հետբուհական միջազգային կենտրոն ՊՈԱԿ-ի նկատմամբ ԳԱԱ-ի նախագահության եւ ԿԳՆ կողմից անօրինական գործողությունների շղթան, որի պատճառով հանրապետությանը հասցվել է հսկայական տնտեսական վնաս:
ՀՀ ԳԱԱ-ի նախագահության եւ ԿԳ Նախարարության չինովնիկների կողմից իրականացվող գիտավերիչ գործունեության մասին մամուլում հնչեցված բազմաթիվ հրապարակումներից կցանկանայի Ձեր ուշադրությանը ներկայացնել միայն իմ եւ մաթեմատիկոս Գրիքոր Բարսեղյանի “Բաց” նամակները` ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, («Ազատամտություն» 15.01,2010թ. եւ «Լրագիր» 21.09.2010թ., համապատասխանաբար) ինչպես նաեւ ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ներկայիս ԳԱՏԱՀ–ի հիմնադիր նախագահ` Հ. Կարապետյանի կողմից հեղինակած հոդվածաշարը «Առավոտ» թերթում (21.07, 10.08 եւ 10-09.2010թ.):
Բազմաթիվ, լրացուցիչ ապացույցներ կտրամադրվեն ՀՀ Գլխավոր Դատախազության կողմից նյութերի ուսումնասիրման եւ ստուգման ընթացքում»:




























