Իրաքում քրդերին ավելի հեշտ է հասնել անկախության՝ շարունակելով պայքարել ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետության» դեմ, ինչպես նաեւ սեփական հասարակությանը պատրաստելու ցանկացած հնարավոր սցենարի՝ Իրաքում դաշնայնության վերածնման (քիչ հավանական է), անկախության կամ համադաշնության: Այս մասին բրիտանական Independent թերթում իր հոդվածում գրել էքաղաքագետ Հարրի Քենթը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Այս շաբաթ լրանում է Սայքս-Պիկոյի համաձայնագրի ստորագրման 100 տարին: Դրա հետ կապված քրդական Rudaw գործակալությունը, որի համար ես պարբերաբար գրում եմ, ինձ հարցրեց՝ Դեւիդ Քեմերոնը կպաշտպանի՞ Քուրդիստանի անկախության գաղափարը: Ես ենթադրեցի, որ նման մոտեցումը դժվար ճիշտ լինի: Բրիտանիան եւ մյուս գերտերությունները նոր քրդական պետություն չեն ստեղծի: Առաջին հայացքից դրանով կյանքի կկոչվեն մեկդարյա պատմություն ունեցող մտադրությունները սահմանների մասին, բայց խոշոր տերությունները գնահատում են համաշխարհային կարգը եւ նոր նախադեպեր չեն ստեղծի, որոնք կարող են կրկնվել տեղերում եւ հղի են անկայությամբ:

Այն, որ քրդերին հաջողվել է վռնդել ԻՊ-ին իրենց տարածքներից, շատ բանի մասին է խոսում: Հիմա Քուրդիստանի վարչապետն ու փոխվարչապետը պատրաստվում են բարեփոխել տնտեսությունը: Ակնհայտ է, որ 100 տարվա դժբախտություններից հետո 10 տարի Իրաքի հետ չհաջողված ֆեդերացիայից հետո Իրաքի քրդերին ինքնավարություն է պետք: գոյատեւելու համար նրանց միջազգային շուկաներից վարկերի, զենք գնելու եւ ներդրումներ ներգրավելու հնարավորություն է անհրաժեշտ: Մնում է տեսնել, թե արդյոք Քուրդիստանը կստանա՞  արդար բաժին այդ 5 մլրդ դոլարի վարկից, որը ԱՄՀ-ն կհատկացնի Իրաքին:

Բայց ակնհայտ է, որ Բաղդադն ու Էրբիլը պետք է զարգացնեն անվտանգությունն ու համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում, ինչպես նաեւ երկարաժամկետ համաձայնագրեր կնքեն տնտեսության ու ռեսուսրների արդար բաշխման ոլորտում:

Քրդերն իրենք պետք է կարողանան պայմանավորվել Բաղդադի իշխանությունների հետ: Թուրքիան ու Իրանը նույնպես կարեւոր երկրների են Քուրդիստանի համար, որը չունի ելք դեպի ծով: Եթե Քուրդիստանը հասնի դրան, դրան կհետեւի նաեւ միջազգային ճանաչումը: Ամերիկայն եւ Բրիտանիան առաջինը չեն ճանաչի Քուրդիստանը, իսկ Թուրքիան կարող է լինել առաջիններից մեկը:

Մի շարք գործաններ թույլ են տալիս ենթադրել, որ Բաղդադում առանց սկանդալի բաժանումը համարում են լավագույն լուծումը: Իրանի նավթի նախարար Ադիլ Աբդուլ Մահդին՝ ելույթ ունենալով Քուրդիստանի անվտանգության հացերին նվիրված համաժողովում, հայտարարել է. «Քուրդիստանի ժողովուրդը բախվում է ճնշման եւ այլոց հետ պայքարելու անհրաժեշտությանը: Անձամբ ես պաշտպանում եմ քուրդ ժողովրդի ձգտումը, բայց նրա քայլերը պետք է նախապես ծրագրավորված լինեն»:

Քուրդիստանի վարչապետը ուզում է ուղիղ բանակցություններ սկսել Բաղդադի հետ, թե ինչպես լավագույնս կազմակերպել պետության բաժանումը: Իսկ քննարկվելիք հարցերը շատ են, որոնցից մեկը վիճելի տարածքներն են, ինչպիսին է Քիրքուքը: Եթե ժամանակին չլուծվեն ռեւանշիզմի պոտենցիալ օջախների հարցերը, սահմանը կարող է մի քանի սերունդների համար արյունահեղությունների թատերաբեմ լինել:

Անկախության հանրաքվեի մասին խոսակցությունները լռել են: Տեղի ղեկավարները առավել ճիշտ են համարում պաշտպանել Քուրդիստանը եւ շարունակել պայքարն ԻՊ-ին Մոսուլից արտաքսելու համար, հնարավոր է հաջորդ տարի:

Այս ընթացքում Բաղդադին պետք է համոզել, որ անկախ Քուրդիստանից ավելի մեծ օգուտ կլինի որպես դանակցի: Դա հեշտ չի լինի:

Քրդերն ավելի ինքնավստահ են դարձել, քան առաջ էին, ավելի ռազմավարական առումով կարեւոր: Բայց սպասել Քեմերոնից, որ նա կանի այն աշխատանքը, որը պետք է արվի տեղում, վտանգավոր ինքնախաբեություն է, որը կխանգարի Իրաքի հետ պայմանավորվելու գործին»: