Հնագետները Նյու Մեքսիկոյում արտեֆակտներ են գտել, որոնց տարիքը, նախնական տվյալներով, 5000 տարի է: Պեղումները կատարվել են հարավ-արեւելքում՝ էլեկտրափոխանցման գծերի մոտակայքում, փոխանցում է «Ակտուալ նորություններ»-ը:
Գտածոները հայտնաբերվել են փոսի մեջ, որը հնագույն մարդիկ հավանաբար օգտագործել են արտաքին վտանգներից եւ վատ եղանակից պաշտպանվելու համար:
Այժմ փորձագետներն ուսումնասիրում են արտեֆակտները, որոնց շարքում կան այդ ժամակաշրջանի մեծ թվով կենցաղային պարագաներ: Նրանք ծրագրում են առավել մանրամասն տեղեկություններ ստանալ հնագույն մշակույթի եւ նախնադարյան մարդկանց կյանքի, ինչպես նաեւ սնունդի նրանց նախապատվությունների մասին:
Հայտնաբերված տարրերը ուսումնասիրությունների բոլոր փուլերն անցնելուց հետո կուղարկվեն Սանտա-Ֆեի մշակույթի թանգարան:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























