Ժամանակակից ամերիկուհիները սկսել են ավելի քիչ դժգոհել իրենց ավելորդ քաշից: Այս մասին գիտնականները հայտնել են Ամերիկյան հոգեբանության ասոցիացիայի 124-րդ համաժողովի ժամանակ, հաղորդում է EurekAlert-ը:
Գիտնականների հետազոտությունը ներառել է 31-ամյա ժամանակաշրջան, որի ընթացքում կանայք ավելի շատ են դժգոհել սեփական կազմվածքից: Այդ ժամանակահատվածը բնութագրվել է մարսողության խախտումների տարածմամբ, մասնավորապես նյարդային անորեքսիայով եւ բուլիմիայով:
Գիտնականներն ավելի քան 250 հետազոտության մետաանալիզ են անցկացրել, որոնք կատարվել են 1981-2012 թվականներին եւ ներառում են ավելի քան 100 հազար մասնակիցների: Թեեւ սեփական մարմնից դժգոհությունը կանանց մոտ բարձր է, քան տղամարդկանց մոտ, նկատվող միտումը ցույց է տալիս, որ ժամանակակից կանանց մոտ այդ դժգոհությունը նվազել է:
Տղամարդկանց մոտ սեփական մարմնի կազմվածքից դժգոհությունը կայուն բնույթ է կրել եւ փոփոխությունների չի ենթարկվել:





























