Անցած ամսվա վերջին գիտնականները Կանադայից ոչ հեռու Սելիշ ծովի ջրերում հետեւել են 105-ամյա կետին: Առավել հաճախ կետերն ապրում են մինչեւ 80 տարեկանը, ուստի Գրեննին անկասկած ռեկորդակիր է: Նրա մասին առաջին անգամ հիշատակվել է դեռեւս 45 տարի առաջ, եւ հենց այդ ժամանակ են նրա տարիքը գրանցել՝ 60 տարեկան: Ըստ որում՝ նրան պաշտոնապես J2 անվանակոչելով:
Անցել է 50 տարի, եւ նա դեռ ճանապարհորդում է՝ նվաճելով համաշխարհային օվկիանոսների ջրերը: EcoVentures արշավախմբի գիտնականները Գրեննիին ճանաչում են նրա լողակների շնորհիվ: Ինչպես հայտնել է փորձագետ Սայմոն Փիդքոքը, վերջին շրջանում J2-ն ապրել է Ջորջիայի նեղուցում՝ լողալով 70 մղոնից ավելի, փոխանցում է Telegraf-ը:
Միանգամայն հնարավոր է, որ իր 100-ամյա գոյության ընթացքում Գրեննին 100-ից ավելի անգամ շուրջերկրյա ճամփորդություն է կատարել:
Գրեննիի առաջին լուսանկարը թվագրված է 1967 թվականով: Գիտնականները հետեւելով նրա կյանքին՝ պարզել են, որ նա մշտապես լողում է տարեց որձի հետ: «Նրա պաշտոնական անունը J1 է, նրա լողակի վրա աչքի է ընկնում ժանյակաձեւ պատկեր: Քանի որ կասատկաների ձագերը կյանքի ընթացքում ապրում են մոր կողքին, փորձագետները որոշել են, որ J1-ը Գրեննիի միակ ժառանգն է: Դժբախտաբար, նա մի քանի տարի առաջ զոհվել է, երբ 60 տարեկան էր, եւ Գրեննին իր լողարկումը շարունակել է առանց նրա»,- ասել է Փիդքոքը: