Բելգիական ատոմային էլեկտրակայաններում աղետի հավանականության դեպքում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերի իշխանությունները աշնանը լրացուցիչ ձեռք կբերեն յոդի միլիոնավոր հաբեր: Գերմանիայում դաշնային այս հողերը իր հաշվին յոդ պարունակող դեղամիջոցների միակ գնորդն է, dpa գործակալության հետ զրույցում հայտարարել է ՆԳՆ ներկայացուցիչը: Դաշնային բյուջեից հատկացվել է 800 հազար եվրո 21 մլն հաբ ձեռք բերելու համար:

Բնակչությանը յոդի հաբերով ապահովելու համար պատասխանատու է դաշնային կառավարությունը: Մարզային իշխանությունները իրենց հասանելիք պաշարը կենտրոնական պահեստներից ստացել են դեռեւս 2014-ին: Սակայն Ճառագայթահարումից պաշտպանության դաշնային հանձնաժողովը վերլուծելով Ճապոնիայում Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի աղետի հետեւանքները՝ նոր հրահանգներ է ներկայացրել: Արտակարգ իրավիճակի դեպքում այդ հաբերը պետք է ընդունեն բոլոր հղի կանայք, կերակրող մայրերը եւ մինչեւ 14 տարեկան դեռահասները: Իսկ վարակման օջախից 100 կիլոմետր գոտում՝ մինչեւ 45 տարեկան բոլոր բնակիչները: Դա իշխանություններին հարկադրել է լրացնել ունեցած պաշարները: