Գիտնականները պարզել են, որ ճանապարհային երթեւեկության  կանոններին հետեւելու հարցում դեռահասների վրա ամենաուժեղ ազդեցությունն ունենում են նրանց ծնողները: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Բրիսբենում ճանապարհային երթեւեկության հոգեբանության խնդիրներին վերաբերող միջազգային կոնֆերանսում, հաղորդում է RNS-ն:

Հետազոտությունը ցույց է տվել, որ պատանի վարորդները սիրով հետեւում են ճանապարհային կանոններին, եթե դրան դրդում են ծնողները, ոչ թե ոստիկանությունը:

Ծնողների աջակցությունը  կարեւոր դեր է խաղում նրանում, որ երիտասարդները հարմարվեն վարորդի դերին, սակայն պետք է ավելի շատ բան իմանալ ծնողների հայացնքների ու փորձի մասին՝ գնահատելու համար նրանց հնարավորությունները երեխաների վարքի վրա ազդեցության առումով: