Առաջին կոմիքսը, որի էջերին հայտնվում էր Սուպերմենը, ԱՄՆ Դալաս քաղաքի աճուրդում վաճառվել է 956 հազար դոլարով: Action Comics No. 1-ի շապիկին գրաֆիկական պատմության առաջարկվող գին է նշված 10 ցենտը: Heritage Auctions աճուրդի կազմակերպիչները հազվագյուտ հրատարակության համար հաշվարկել էին 750 հազար դոլարի շահույթ ստանալ, սակայն ամփոփիչ գումարը մեկ երրորդով գերազանցել է նրանց ակնկալած գումարը:

Ներկայումս հայտնի է Սուպերմենի մասին կոմիքսների առաջին տպաքանակից պահպանված մոտ 100 պատճենի մասին: Նմուշը, որին վերաբերում է խոսքը, աճուրդի է դրել ԱՄՆ արեւելյան ափի ֆանատներից մեկը: 1990-ական թվականներին նա կոմիքսի վրա 25 հազար դոլար է ծախսել: Կազմակերպիչները վաճառողի եւ գնորդի անունները չեն բացահայտում: Հայտնի է, որ լոտի վիճակը կատարյալ չէ, փոխանցում է AP-ն: