Թիանավ նավարկությունների սիրահարը ստիպված է եղել երեք օր անցկացնել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի կենտրոնական մասում գտնվող Թաունշենդ կղզում, փախչելով իրեն հետապնդող կոկորդիլոսից, հայտնում է BBC–ն:

Սողունը ատամներով կառչել էր թիանավի կողամասից ու տղամարդը ստիպված է եղել առավելագույն ջանքեր գործադրել կոկորդիլոսից ազատվելու համար: Մարզիկը հետագայում փրկարարներին պատմել է, որ ինքը թիավարել է ամբողջ ուժով ու դրա շնորհիվ էլ հաջողացրել է ազատվել կոկորդիլոսից:

Նա այդ ձեւով երեք կիլոմետր է կտրել–անցել ու հայտնվել Թաունշենդում: Սակայն կտրուկ վատացած եղանակային պայմանները խանգարել են արկածախնդիր տղամարդուն հեռանալ կղզուց: Երրորդ օրն արդեն ավստրալացու պարենամթերքի պաշարները սպառվել են, բայց նա կարողացել է փրկարարների ուշադրությունը գրավել ազդանշանային հրթիռով, ու նրան Տաունշենդից դուրս են բերել ուղղաթիռով: