Նորվեգիայի արքայադուստր Մաթա Լուիզան գրող Արի Բենի հետ 14 տարվա համատեղ կյանքից հետո ապահարզան է տվել, փոխանցում է People-ը:
Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է ամուսինների երկկողմանի համաձայնությամբ:
«Դա երկուսիս համար էլ անպատմելի տխուր է… Մենք երկար ժամանակ փորձում էինք հարթել հարաբերությունները, բայց դա ուղղակի անհնար է»,- ասել է արքայադուստրը:
Նրանք նույն կերպ համաձայնության են եկել իրենց երեք երեխաների համատեղ եւ հերթագայությամբ խնամակալության հարցում:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























