Լոնդոնի հարավում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա. մեկ հոգի սպանվել, երեքը՝ վիրավորվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Guardian-ը:
Սքոթլենդ Յարդից հաղորդել են, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:00-ին, երբ բազմաթիվ մարդիկ Լոնդոնի փողոցներում Հելոուին էին տոնում:


























