Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցականներն այսօր՝ նոյեմբերի 7-ին, անժամկետ դասադուլ են հայտարարել՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձի դեմ:

NEWS.am-ի թղթակցին Աղձքի բնակիչները պատմեցին, որ Արագածոտնի մարզպետի որոշմամբ պաշտոնակատար է նշանակվել նրա սանիկը, որը Փարպիի բնակչուհին է:

«Այդ անձը դպրոցում աշխատելու հավաստագիր չունի, տնօրենի պաշտոնակատար աշխատելու հավաստագիր նույնպես չունի: Առանց նույնիսկ դպրոցական կոլեկտիվին զգուշացնելու՝ հինգշաբթի կամ ուրբաթ նա եկել է դպրոց եւ հայտարարել, որ ինքն է այսուհետ դպրոցի պաշտոնակատարը»,- ասացին գյուղացիները:

Նշենք, որ դասադուլ հայտարարած դպրոցականներին եւ նրանց ծնողներին քիչ առաջ ընդունել է նաեւ գյուղապետ Արթուր Ավետիսյանը՝ հորդորելով չդիմել ծայրահեղ քայլերի: