Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նոյեմբերի 7-ի առավոտյան միացել է «Հրանտի ընկերների» ակցիային։

Կարո Փայլանը ֆեյսբուքի իր էջում ակցիայից լուսանկար է տեղադրել՝ նշելով, որ այս շաբաթ Դինքի սպանության գործով դատավարությանը պաշտպանական ճառերով հանդես են գալու Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի նահանգապետ Ջելալեթին Ջերրահը եւ այլ պաշտոնյաներ։

Կարո Փայլանն ու ակցիայի մյուս մասնակիցները բռնել են պաստառ՝ « Հրանտի համար, արդարության համար» գրությունով։