4-ամյա Մանեի ականջի վիրահատությունն արտերկրում կազմակերպելու համար անհրաժեշտ https://news.am/arm/news/355571.html ամբողջ գումարը հավաքվել է։ Այս մասին NEWS.am-ին ասաց երեխայի հայրը՝ Արմեն Հարությունյանը։

«Մանեին անհրաժեշտ կոխլեար կամ հիմնուղեղային ներպատվաստումը, որի միջոցով ինքը կկարողանա լսել եւ ամբողջովին ինտեգրվել հասարակության մեջ, կիրականացվի Իսպանիայում՝ Պամպլոնա քաղաքի համալսարանական հիվանդանոցում»,- ասաց Արմեն Հարությունյանը։

4-ամյա աղջնակը շուտով կմեկնի բուժման։

Նշենք, որ Մանե Հարությունյանի բուժման համար հարկավոր էր 26 հազար եվրո։