«Նաիրիտ» գործարանի տնօրենի փոփոխությունը կատարվել է ապօրինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը: Նա նշեց, որ նաիրիտցիները պահանջում են փաստաթուղթ` ինչ ձեւով եւ կարգով է տեղի ունեցել գործարանի տնօրենի եւ տնօրենների խորհրդի փոփոխությունԸ
«Երկու-երեք օրվա ընթացքում Նաիրիտում տնօրեն փոխվեց: Օրենքով նախատեսված է, որ տնօրենի փոփոխությունը պետք է տեղի ունենա բաժնետիրոջ 75 տոկոս ձայների դեպքում: Բայց, եթե բաժնետոմսերի ընդամենը 10 տոկոսն է Հահաստանի Հանրապետությանն, ուրեմն ինչ կարգով է այդ փոփոխությունը տեղի ունեցել: Ուզում ենք պարզել, ինչ ձեւով է կատարվել տնօրենների խորհրդի փոփոխություն եւ ինչ կարգով է տնօրենի փոփոխություն տեղի ունեցել: Թող փաստաթղթի տեսքով դա ներկայացնեն մեզ »,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանին տնօրենի պաշտոնում փոխարինել է «Նաիրիտի» գլխավոր տնօրենի՝ իրավական հարցերով խորհրդական Ռաֆայել Սանդոյանը: Այդ որոշումն ավելի ուշ չեղարկվել էր:



























