Վանաձորում բնակվող 9 երեխա ունեցող Խաչատրյանների տան տանիքը հրատապ նորոգման կարիք ունի. հատկապես հորդառատ անձրեւներից ու ձյան տեղումներից հետո բազմանդամ ընտանիքը հայտնվում է մշտական կաթոցների տակ:

«Տանիքն առանց այն էլ լավ վիճակում չէր: Անցած տարի ուժեղ քամիներից հետո այն ընդհանրապես շարքից դուրս եկավ: Հիմա ամբողջ տանիքը փոխելու ենթակա է»,- ասում է Նարինեն:

Երեխաներից կրտսերը յոթ ամսական է: Երեքը դպրոցական են, երկուսը՝ ուսանող: Որդիներից  մեկը ծառայում է  հայոց բանակում: Երեխաներից երկուսը մանկուց հաշմանդամ են:

Նարինեի ամուսինը վատառողջ է: Տարիներ առաջ հիվանդության պատճառով հաշմանդամ դարձած ամուսնուն բժիշկներն արգելել են ծանր ֆիզիկական աշխատանք կատարել:

Բազմազավակ  մոր խոսքով, սեփական միջոցներով ի վիճակի չեն նորոգել տանիքը հատկապես որ տան հիմնական եկամուտը միայն ընտանեկան նպաստն ու հաշմանդամության համար ստացվող թոշակն է:

Ընտանիքը նաեւ սոցիալական աջակցության կարիք ունի: Նարինեն, սակայն, առաջնայինն ու գերխնդիրը համարում է տան տանիքի նորոգման հարցը, որպեսզի երեխաները կարողանան քնել ոչ թե մշտական կաթոցների, այլեւ չոր տանիքի տակ:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել Խաչատրյանների ընտանիքին, կարող են զանգահարել 094920066 հեռախոսահամարով՝ Նարինեին: