Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների «երեւակայությունը ցնցած» ադրբեջանական «հրաշք օդանավը»՝ «Բոինգ 787 Դրիմլայները», տեխնիկական անսարքության պատճառով Բելֆասթի օդանավակայանում է մնացել:
Ըստ haqqin.az-ի՝ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականը չի կարողանում հեռանալ Հյուսիսային Իռլանդիայից: Թիմը սպասում է Ադրբեջանից մեկ այլ օդանավի ժամանմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի հավաքականն անցյալ գիշեր խաղում էր Հյուսիսային Իռլանդիայի հետ, եւ 0:4 հաշվով պարտություն կրեց:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե ինչպես է «հրաշք-օդանավը» ցնցել Հյուսիսային Իռլանդիայի բնակիչներին:





























