Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իններորդ տեղն է զբաղեցրել պետությունների ամենաբարձր վճարվող առաջնորդների վարկանիշում, հայտնում է Les Echos ֆրանսիական պարբերականը։

 Պուտինի տարեկան աշխատավարձը կազմում է 136 հազար դոլար։ Պուտինից քիչ է ստանում միայն Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին՝ 125 հազար դոլար, մինչդեռ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տարեկան աշխատավարձը 400 հազար դոլար է։

Վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 260 հազար դոլար։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայում ամենաբարձր վճարվող առաջնորդն է, նա երրորդ տեղում է՝ 234 հազար դոլար աշխատավարձով։

Վարկանիշում  հաշվի են առել 2016-ի տվյալները։