Նյու Յորքի բնակիչը դատի է տվել Zara առեւտրի ցանցին այն բանից հետո, երբ գնել է զգեստ, որի աստառի տակ սատկած առնետ էր կարված, հայտնում է BBC–ն։
24-ամյա Քեյլի Ֆիզելի խոսքով, ինքն այդ զգեստը գնել էր խանությում 40 դոլարով։ Որոշ ժամանակ անց նա նկատել է տարօրինակ հոտ։ Մանրակրկիտ զննելով զգեստը՝ նա հայտնաբերել է սատկած առնետի ոտքը, որը երեւում էր աստառի տակից։ «Ես զգում էի, որ ինչ- որ բան է կպնում ոտքիս, բայց կարծում էի, թե դա թել է, իսկ երբ փորձեցի քաշել այդ թելը, հասկացա, որ դա բոլորովին այլ բան է»,- պատմել է Ֆիզելը։
Ֆիզելը առեւտրի ցանցից պահանջում է փոխհատուցել իրեն պատճառված բարոյական վնասը։ Բացի դրանից աղջկա մոտ ախտորոշվել է ինֆեկցիա, որը տարածում են կրծողները։
Zara առեւտրի ցանցի ներկայացուցիչները հայտնել են, որ տեղեկացված են դատական հայցի մաիսն ու ստուգում են միջադեպի մասին տեղեկությունը։




























