Գիտնականները Անտրակտիդա են ուղեւորվել՝ այնտեղ ամենահին սառույցը որոնելու։ Դրա քիմիական կազմի շնորհիվ հնարավոր կլինի իմանալ, թե ինչ ջերմաստիճան է առաջ եղել Երկրի վրա, իսկ սառույցի ներսում օդի սառած պղպջակները կպատմեն ջերմությունը մթնոլորտում պահող գազերի ՝ օրինակ ածխաթթու գազի մակարդակի մասին։ Գալիք հետազոտությունների մասին պատմել է EurekAlert պորտալը։
Եվրոպական երկրներից տասնյակ հետազոտողների նպատակն է գտնել 1․5 մլն տարեկան սառցաշերտ՝ ներսում պահածոյացված օդով։ 2000-ականներին նրանց արդեն հաջողվել էր հայտնաբերել 800 հազար տարեկան սառույց։ ԳԻտնականներն արդեն առանձնացրել են մի քանի տեղանք, որտեղ նրանց կարծիքով հնարավոր է գտնել ամենահին սառույցը։
Սառույցի հաստությունը դրա տարիքի առաջին ցուցիչն է։ Նաեւ գիտնականները չափում են ձյան կուտակումները ու գործածում նոր տեխնոլոգիաներ, որպեսզի անցքեր բացեն սառույցի մեջ ու չափեն դրա ջերմաստիճանը։




























