Ավստրալիայում աշխատավարձի աճն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, գրանցել է նվազագույն տեմպ՝ 0.4 տոկոս մակարդակ: Այս մասին հայտնում է MarketWatch-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի վիճակագրական բյուրոյին:
Հայտնի է դարձել, որ տարեկան կտրվածքով աշխատավարձերի աճը կազմել է 1.9 տոկոս, մինչդեռ փորձագետներն ակնկալում էին 0.5 տոկոս երրորդ եռամսյակում եւ 2 տոկոս՝ ամբողջ տարվա համար:




























