Օքսֆորդի անգլերենի բառարանը 2016 թվականի բառ է ընտրել «հետճշմարտությունը»՝ (post-truth)։ Այս մասին ասված է բառարանի կայքում։
«Երկարատեւ քննարկումներից եւ մտորումներից հետո 2016-ի բառ է ընտրվել «հետճշմարտությունը», որը բնութագրում է իրավիճակը, երբ օբյեկտիվ փաստերն ազդում են հասարակական կարծիքի ձեւավորման վրա ավելի շատ, քան հույզերը կամ անձնական համոզմունքները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Եզրը գոյություն ուներ տասնամյակներ շարունակ, սակայն այն հայտնի էր դարձել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու եւ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։




























