Թեքսասում հայտնաբերվել է թերթաքարային նավթի խոշորագույն հանքավայր, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Փորձագետների կարծիքով այսպես կոչված Վուլֆքեմփ պլաստը կարող է պարունակել մինչեւ 20 մլն բարել նավթ՝ մինչեւ 900 մլրդ դոլար արժողությամբ։ Այսպիսով այս հանքավայրը կարող է եռակի մեծ լինել Հյուսիսային Դակոտայի Բաքենյան հանքավայրից, որը համարվում է ոչ ավանդական նավթի ամենախոշոր հանքավայրը։
Այսպիսով այդ հանքավայրը կարող է երկրորդ խոշորագույն հանքավայրը դառնալ՝ Սաուդյան Արաբիայում գտնվող Գավարից հետո։




























