Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հայտնել է, որ իր նստավայրի տանիքի ուղղաթիռի հրապարակը վերածում է կախովի օրգանական այգու, որտեղ մրգեր եւ բանջարեղեն կաճեցնեն նախագահի ճաշարանի համար, փոխանցում է BBC–ն։

Այսպիսով՝ մոտ նախագահի աշխատակազմի եւ  շենքը սպասարկող մոտ 700 մարդ ամեն օր նախագահական պալատում աճող բարիքները վայելելու հնարավորություն կստանա։

Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան նույնպես իր պարտեզն է գցել Օլիվոսի նստավայրում։