Իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի կտավը «Քրիսթի» աճուրդում վաճառվել է 81.4 մլն դոլարով։ Դա ռեկորդային գումար է ֆրանսիացի գեղանկարչի գործերի համար։ Մոնեի նախորդ ռեկորդը 80 մլն դոլար էր, հայտնում է BBC-ն։

Կտավը պատկանում է 25 համանուն աշխատությունների շարքին եւ ստեղծվել էր 1891 թվականին։

Կտավի նախնական գինը մոտ 40 մլն դոլար էր, պլանավորվում էր այն վաճառել 45 մլն դոլարով։