Քաթարի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Մուհամմադ աս-Սադան հայտարարել է, որ 2017 թվականին բնական գազի պահանջարկի աճ է կանխատեսում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Անցյալ տարի Թեհրանում անցկացված հանդիպումից ի վեր գազի շուկայում փոփոխությունների դինամիկան սովորականից ավելի արագ է: 2015 թվականին բնական գազի պահանջարկն աճել է 1.9%-ով. ավելի քան երկու անգամ ավելի՝ 2014 թվականի համեմատ: Ակնկալում են, որ հաջորդ տարի պահանջարկը կշարունակի աճել»,- գազ արտահանող երկրների համաժողովի ժամանակ ասել է նախարարը:

Նա նաեւ ընդգծել է, որ հանդիպումն անցկացվում է էներգետիկ եւ գազի շուկաներում աստիճանական փոփոխությունների պայմաններում, եւ գազ արտահանող երկրները պետք է օգտագործեն գործողությունները համակարգելու եւ համագործակցելու հնարարությունը՝ գազի՝ որպես «մաքուր» էներգիայի աղբյուրի սպառումն ավելացնելու համար: