ՕՊԵԿ-ի անդամ պետությունները պատրաստ են «հզոր» համաձայնություն ձեռք բերել նավթի արդյունահանման ծավալների կրճատման հարցում՝ հանուն գների պահպանման:

Ըստ Reuters-ի՝ Մադուրոն ընդունել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոյին:

Նավթի գինը նախօրեին շուրջ 6%-ով աճել է՝ կապված ՕՊԵԿ-ի անդամների միջեւ փոխզիջման հասնելու ակնկալիքների վերականգնման հետ: Կազմակերպության երկու առանցքային անդամների՝ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերությունները լարված են մի շարք խնդիրների շուրջ վաղեմի տարաձայնությունների պատճառով: