Քեմբրիջի համալսարանում կայացել է Cambridge Best Bums Competition լավագույն հետույքների ամենամյա մրցույթը, հայտնում է Daily Mail–ը։ Եզրափակիչ փուլ են դուրս եկել 6 ուսանողուհի։

Մասնակիցները պետք է ներկայացնեին լուսանկարները՝ մերկ, ներքնազգեստով կամ աքսեսուարներով։ Եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցները նախընտրել են ժյուրիի առաջ հանդես գալ մերկ։

Մրցույթը կազմակերպել էր The Tab ուսանողական թերթը։ Թերթի կայքում քվեարկություն է կազմակերպվել, որը կորոշի հաղթողի անունը։ Մրցույթն ընթանում է 5-րդ անգամ։